Միասնական շտաբի հայտարարությունը
Հասարակություն
Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը խորը մտահոգություն է հայտնում շարունակվող զանգվածային ընտրախախտումների և բացահայտ ընտրակեղծիքների կապակցությամբ: Այն, ինչ ստորև ներկայացվում է, բազմաթիվ օրինախախտումների մի չնչին մասն է, ինչը բնութագրում է ընտրական գործընթացի ընդհանուր պատկերը:
24/26, 24/27, 24/28 Երեք տեղամասերում խլել են ԲՀԿ- ներկայացուցիչների տեսախցիկները, Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց նկատմամբ բռնություն են գործադրել և հեռացրել ընտրատեղամասերից, որից հետո տեղի է ունեցել բաց քվեարկություն
Աղբյուրը – Սպարտակ Ջիվանյանի շտաբ
12/32, 12/33 ՕԵԿ-ի համակիրներ/անդամներ բռնվել են ընտրակաշառք բաժանելու պահին:
Աղբյուրը – Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբ
39/27 Ռինդ գյուղի (Վայոց Ձոր) գյուղապետը մտել է տեղամաս եւ քարոզչություն է իրականացնում հօգուտ ՀՀԿ-ի եւ մեծամասնական թեկնածու Աշոտ Արսենյանի: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի վստահված անձինք:
Աղբյուրը – Ավետիք Ավետիսյանի շտաբ
11/08 12:31 Հանձնաոողովի նախագահը չի տալիս գրանցամատյանը: ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ վստահված անձինք չեն կարողանում արձանագրություններ կազմել և գրանցել
Աղբյուրը – Արշակ Բանուչյանի շտաբ
38/38 Շիկահող գյուղի ընտրատեղամասում, թեեւ ըստ օրենքի ընտրատեղմասի մոտ' 50 մետր շառավղով մարդկանց կուտակումներ չպետք է լինեն, սակայն ժամը 12-ի դրությամբ 300-400 զինվորականներ են կանգնած տեղամասի մոտ, ովքեր պետք է քվեարկեն: Առկա է լուսանկար:
11/08 12:31 Հանձնաոողովի նախագահը չի տալիս գրանցամատյանը: ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ վստահված անձինք չեն կարողանում արձանագրություններ կազմել և գրանցել
Աղբյուրը – Արշակ Բանուչյանի շտաբ
Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 5-11 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10-ից կուտակումներ են: Բանն այն է, որ այդ ընտրատարածքի բնակիչներին հորդորել են մինչեւ ժամը 11-ը անպայման մասնակցած լինեն ընտրություններին, որպեսզի, ինչպես Aravot.am-ին ասել են բնակիչները, ընտրատեղամասում արդեն ձայների քանակ ապահոված լինեն: Կուտակումները հեռախոսով նկարահանելու ընթացքում տեղամասում գտնվող երիտասարդներից մեկը խլել է իր հեռախոսը, խոչընդոտելով լրագրողի՝ ընտրությունները լուսաբանելու աշխատանքը: Երիտասարդը չի ներկայացել, թե ինքն ով է՝ դիտորդ, վստահված անձ կամ ով, բայց այդ ամբողջ ժամանակ գտնվում էր տեղամասում: Քիչ հետո երիտասարդը վերադարձրել է հեռախոսը, բայց, այնուամենայնիվ, չի ներկայացել, թե ով է, փորձել են բեյջից տեղեկանալ, թե ով է, սակայն նա ձեռքով փակել է եւ թույլ չի տվել տեսնել:
Սյունիքի մարզից հաղորդում են, որ մի շարք ընտրատեղամասերում զինվորականների քվեարկության հետ կապված համատարած խախտումներ կան: Զինվորներին ուղղորդված բերում են ընտրատեղամասեր: Ընտրախցիկները գտնվում են պատուհաններին մոտ, և դրսից հետևում են նրանց քվեարկությանը: Բացի այդ' ընտրատեղամասերից քիչ հեռու համատարած ընտրակաշառքներ են բաժանվում: Արագ արձագանքման խումբը չի հասցնում դա արձանագրել: Դիտորդները փորձում են ֆիքսել, նկարահանել:
Շարունակվում են ահազանգերը Երևանից Աշտարակ մարդկանց տեղափոխման մասին: Արարատի մարզում, ըստ ընդդիմադիր կուսակցությունների և դիտորդների տեղեկատվության, տեղի են ունենում բացահայտ խայտառակ գործընթացներ: Ընտրատեղամասերի մոտ մեծ կուտակումներ կան: Ինչ որ մարդիկ հեռախոսով կապ են հաստատում միմյանց հետ, ճշտում ընտրողների գտնվելու վայրը, որից հետո նրանց հետեւից միկրոավտոբուսներ են գնում: Ըստ տեղեկությունների՝ որոշ մարդիկ ընտրում են մի քանի անգամ՝ տարբեր անձնագրերով:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները Սիսիանի 37/11 և 37/14 ընտրական տեղամասերում արձանագրել են խոշոր չափի կաշառքի բաժանում, բայց ոստիկանությունը չի արձագանքել մարդկանց բողոքներին: «Ժառանգություն» կուսակցության անդամ Ս. Սաֆարյանի տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ի շտաբի տրամադրության տակ են «Z» տաքսի ծառայության ավտոմեքենաները, որոնք ընտրողներին տեղափոխում են տեղամասեր:
32/4 ԸԸՏ-ում բաց քվեարկություն է: 4 ընտրողներ մտնում են, քննարկում և ընտրում: 9/05 ընտրատեղամասում ծերերի մոտ հայտնաբերվել է ՀՀԿ այցեքարտը՝ թիվ 4 նշանով, որը Ռուբեն Սադոյանն է: ՀԱԿ վստահված անձանցից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ մեկումեջ հայտնվում են առանց գրանցման ընտրողներ, օգնողներ:
«Ժառանգություն» նախընտրական շտաբից կուսակցության վստահված անձ Վարդուհի Օհանյանը արձանագրել է, որ 6/12 տեղամասում մի կին ընտրողների խմբեր է բերում տեղամաս և մնում է տեղամասի տարածքում, չնայած արդեն քվեարկել էր, ինչպես նաև վստահված անձի ներկայությամբ ահաբեկել է ընտրողներից մեկին, որն այդ պահին քվեախցիկում էր: Դաշնակցական հանձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցամատյանում գրանցել արձանագրությունը
4/10 բերել են 35 մարշրուտկաներ, որոնք 39, 107, 3 , 41 գծերից հանել են բերում են որ մարդիկ լցնեն, բերել են Մանումենտի և Գրիբոեդով փողոցի գրանցումներ ունեցող մարդիկ, որոնք այդ տեղամասի ընտրողներ չեն:
11.30 դրությամբ մեծ կուտակումներ էին 30 / 29 տեղամասում (Վանաձոր)։ Առաջներում երբեք այդպիսի կուտակումներ նկատած չկա։ Շատ կասկածելի էր զինվորականների ոգևորությունն ու քչփչոցները…
3/33 քվեասենյակի կողքի սենյակում ընտրակաշառք է բաժանվում, որտեղ ռեկորդային 13:00 830 հոգու մասնակցություն է ցուցաբերվել:
Թիվ 24 ընտրատարածքում տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ:
Զորաքարի 24/27, 24/28 տեղամասերում տեղի են ունեցել խախտումներ, 24/26 մեր կուս անդամ օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը կոտրել են, վստահված անձանց ծեծի են ենթարկել և հանել են դուրս, ընտրողների հետ մտնում են ներս գյուղապետը և նրա մերձավորները:
Նույնը տեղի է ունեցել Աստղաձորի թիվ 24/24, 24/25 և Ծովինարի 24/33, 24/34 ընտրական տեղամասերում գյուղապետերի նախաձեռնությամբ:
Ն. Գետաշենի 24/15 ընտրատեղամասում մեր վստահված անձ Նվեր Միրզաջանյանի հազորդմամբ տեղի գյուղապետ Գարո Գևորգյանը բացահայտ գումար է բաժանում ընտրողներին հենց մուտքի մոտ:
Զոլաքարում դուրս են հանել իրենց դիտորդական առաքելությունը իրականացնող <> կազմակերպության անդամներին:
Դիմել ենք Մարտունու ոստիկանապետին և ուժային կառույցներին, թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Ս. Ղազարյանին, սակայն դեռ արդյունք չկա դեռ:
Նշված տեղամասերում ընտրական հանձնաժողովների գրանցամատյանները չեն տրամադրվում ընտրախախտումների գրանցման համար:
Նոր Նորքի թիվ 2/33 ընտրատեղամասում ժամը 15.30-ին, ոստիկանների կողմից փորձ է արվել նշված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին տանելու ոստիկանության բաժին՝ առանց որևէ հիմնավոր պատճառաբանությամբ: Տեղամաս ներկայացած իրավաբանին ոստիկանները չեն ցանկացել տեղեկացնել հանձնաժողովի նախագահին բաժին տանելու պատճառները:
Նոր Նորքի թիվ 2/33 ընտրատեղամասում ժամը 15.30-ին, ոստիկանների կողմից փորձ է արվել նշված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին տանելու ոստիկանության բաժին՝ առանց որևէ հիմնավոր պատճառաբանությամբ: Տեղամաս ներկայացած իրավաբանին ոստիկանները չեն ցանկացել տեղեկացնել հանձնաժողովի նախագահին բաժին տանելու պատճառները:
Նորքի թիվ 10/01 ընտրատարածքի նախագահ Հ. Հակոբյանը և թիվ 10 ընտրատեղամասից Ա. Եղիկյանը խոչընդոտել են ծեր ընտրողների ընտրության իրավունքի իրականացմանը, արգելել են, որ նրանց ուղեկցեն իրենց մտերիմներն ու հարազատները՝ անհիմն պատճառաբանելով, որ ծերերին պետք է ուղեկցի բացառապես թիվ 10/01 ընտրատարածքի նախագահ Հ. Հակոբյան նշած անձը: Տեղում իրավիճակը փորձել է պարզել Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի ներկայացուցիչը:
Զովունու 27/3 ընտրատեղամասից տեղեկացրնում են, որ մի նույն անձը քվեախցիկ է ուղեկցում 6-7 քաղաքացու, իսկ զինվորական ոստիկանության աշխատակից՝ Ռոմիկ Մկրտումյանը և Զովունու գյուղապետը, մի շարք անձանց հետ միասին, տեղամասերի մոտակայքում և տեղամասերի ներսում՝ ճնշում են գործադրում ընտրողների վրա, հրամայում են ում ընտրել, այնուհետև տեղեկանում են թե ում են ընտրել և ուղղակիորեն խախտում են ընտրության գաղտնիությունը, իսկ հանձնաժողովի նախագահը չի փորձում նրանց արգելել: Իրավիճակը շտկելու և կայունացնելու համար՝ տեղում աշխատում են իրավաբանները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը