07/09 ընտրատեղամասում չի սկսվում քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը
Հասարակություն
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 07/09 չի սկսվում քվեաթերթիկների արդյունքների ամփոփման գործընթացը։
Ոստիկանները առանձին սենյակ են տարել 07/09 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վալոդյա Մեսրոպյանին եւ սկսել «առանձնազրույց»։ Ոստիկանները թույլ չեն տվել «Ա1+»-ի նկարահանող խմբին նկարահանել, թե ինչ է տեղի ունենում։
Իսկ մինչ այդ միջադեպ է եղել։ Գալով քվեարկության՝ մի երիտասարդ հայտնաբերել է, որ իր փոխարեն արդեն ընտրել են։
Հիշեցնենք, որ թիվ 7 ԸԸՀ-ում թեկնածուներն են Նիկոլ Փաշինյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Գրիգորյանը եւ Սամվել Ալեքսանյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը