07/26 ընտրատեղամասում քվեների հաշվարկն սկսվել է 2 ժամ ուշ
Հասարակություն
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 07/26 ընտրատեղամասում քվեների հաշվարկն սկսվել է 2 ժամ ուշ։ Ընտրատեղամասում 1845 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1061 ընտրող: Սկզբում հաշվել են համամասնական ընտրակարգով քվեարկած քվեները:
Նախնական հաշվարկներով՝ 22.45–ի դրությամբ ՀՀԿ–ն ստացել է 57 ձայն, ԲՀԿ–ն՝ 35, «Ժառանգությունը»՝ 26, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը՝ 22 , «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 5, Դեմկուսը, Կոմկուսը և «Միավորված հայեր»-ը՝ 2–ական ձայն։
Քվեների հաշվարկը դեռ շարունակվում է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը