Երկրաշարժ Ադրբեջանում. կան ավերածություններ
Հասարակություն
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:40-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,9 մագնիտուդ հզորության երկրաշարժ (նախնական տվյալներով), որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.380 և արևելյան երկայնության 46.950:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների, երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ:
Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սևան, Վանաձոր, Արտաշատ, Իջևան, Երևան քաղաքներում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը