Սիրիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Մերձավոր Արևելք
Առաջին անգամ 40 տարվա մեջ Սիրիայում մեկնարկել են ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ, որում, հաղորդում է BBC–ն, իշխող «Բաաս» կուսակցության հաղթանակի շանսերը գրեթե զրոյական են գնահատվում։
250 տեղանոց խորհրդարանում մանդատ ունենալու համար պայքարում են նորաստեղծ կուսակցություններ, սակայն ընդդիմությունը պնդում է, որ այդ բոլոր կուսակցությունները կապ ունեն ներկայիս իշխող էլիտայի հետ և չեն համարվում բացարձակ անկախ քաղաքական կառույցներ։
Սիրիայի ընդդիմությունն արդեն ընտրությունների արդյունքները բոյկոտելու կոչեր է արել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել