ՀՀԿ–ն կունենա պատգամավորական 72 մանդատ, «կոալիցիան»՝ 113 (լրացվող)
Քաղաքական
Հայաստանում ավարտվեցին ԱԺ ընտրությունները։
Բոլոր 1982 ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալների ամփոփման արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համամասնական ընտրակարգով հավաքել է ձայների 44 տոկոսը, ինչը կապահովի իշխող կուսակցության համար 40 պատգամավորական մանդատ 5-րդ գումարման Ազգային ժողովում։ Հաշվի առնելով այն փաստը, որ նախնական տվյալներով ՀՀԿ կողմից առաջադրված կամ կուսակցության կողմից սատարվող մեծամասնական թեկնածուներից 32-ը նույնպես կստանան պատգամավորական մանդատներ, կարելի է եզրակացնել, որ ՀՀԿ-ն խորհրդարանում ձեռք կբերի բացարձակ մեծամասնություն՝ ի դեմս առնվազն 72 պատգամավորի։
Ամփոփենք նաև ՀՀԿ կոալիցիոն գործընկերների հավաքած ձայները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համամասնական ընտրակարգով նախնական տվյալներով իր հավաքած 30 տոկոս ձայների դիմաց կստանա 27, մեծամասնական ընտրակարգով՝ 7 պատգամավորական մանդատ։ ՕԵԿ-ը համամասնական ընտրակարգով նախնական տվյալներով կստանա 5, մեծամասնական ընտրակարգով՝ 1 մանդատ՝ արդյունքում ունենալով 6 պատգամավորական աթոռ։
Վերջնական արդյունքների հանրագումարում՝ նախնական տվյալներով ստացվում է հետևյալ պատկերը՝ գործող ԱԺ կոալիցիայի անդամները 5-րդ գումարման Ազգային ժողովում կունենա 113 պատգամավորական մանդատ։ Ներկայիս ընդդիմությունը (թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական) կունենա 18 մանդատ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում