Էրդողանն ընդունել է Մեսուդ Բարզանիին
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի նախագահական իր նստավայրում ընդունել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսուդ Բարզանիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հանդիպումից հետո կողմերը հայտարարությամբ հանդես չեն եկել: Հայտնի է միայն, որ Էրդողանն ու Բարզանին քննարկել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման և Քրդական բանվորական կուսակցությանն (PKK) առնչվող, ինչպես նոր էներգետիկ և անվտանգության թեմաների վերաբերյալ հարցեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)