Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը դիտարկում էր խորհրդարանական ընտրությունները (տեսանյութ)
Հասարակություն
Երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր նաև Հյաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, ով որպես դիվանագետ էր դիտարկում ընտրությունները: Դեսպանը այցելել է մի քանի ընտրատեղամասեր Երևանում, ինչպես նաև Արարատի մարզում, ընդհանուր թվով`6:
13/09 ընտրատեղամասում, որը վերջինն էր դեսպանի այցելածներից, Լուրեր.com-ի թղթակիցը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես կգնահատի դեսպանը ընտրությունների ընթացքը, ինչին Լիչը պատասխանեց, թե դեռ վաղ է որևէ բան ասելը:
Պատասխանելով այն հարցին, թե իր դիտորդական առաքելության ընթացքում նկատե՞լ է արդյոք դեսպանը ընտրախախտումներ, վերջինս պատասխանեց.
«Վաղը ԵԱՀԿ դիտորդները իրենց կարծիքը կհայտնեն, որում ներառված կլինեն նաև մեր մեկնաբանությունները»:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն