Թուրքիայում մի քանի հրթիռ է պայթել
Թուրքիա
Երեք օր շարունակ թուրքական Քիլիս նահանգի սահմանամերձ շրջանները ենթարկվում են Սիրիայից հրթիռային հարձակումների: Չորեքշաբթի նահանգի հարավում մի քանի հրթիռներ են ընկել դաշտեր: Այս ամենը հանգեցրել է խուճապի խաղաղ քաղաքացիների շրջանում, գրում է «Hurriyet» թերթը:
Պարբերականի տվյալներով՝ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Հրթիռները, ըստ նախնական տեղեկությունների, արձակվել են «Իսլամական պետության» գրոհայինների կողմից: Երկու օր առաջ Սիրիայի տվյալ տարածքից հրթիռների արձակման հետևանքով վիրավորել է 12 մարդ:
Երեկ Քիլիս նահանգի բնակիչները հանրահավաք են անցկացրել նահանգապետի նստավայրի առջև: Նրանք պահանջել են ուժեղացնել անվտանգության միջոցները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)