ԱՊՀ դիտորդների «անդրադարձն» ԱԺ ընտրություներին
Հասարակություն
«Ընտրությունները կայացան ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը՝ անդրադառնալով մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին։
«Կարծում ենք, որ ԱԺ ընտրությունները կայացան ազատ, բաց և մրցակցային՝ համապատասխան դեմոկրատական նորմերին»,– ասաց նա, և հավելեց, որ առաքելության կազմում ընդգրկված 170 անդամները, շրջելով մոտ 200 ընտրատեղամասերում, նկատել են հիմնականում տեխնիկական բնույթի մի քանի վրիպակներ։
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարն ընտրախախտումներից հատկապես մատնանշել է անձնագրերից՝ կնիքների ցնդելու փաստը, որին ըստ նրա՝ ԿԸՀ-ն արագ արձագանքել է։ Վլադիմիր Գարկունն անդրադարձել է նաև որոշ տեղամասերում մարդկային կուտակումներին և դրանք որակել է, որպես մարդկանց ակտիվության հետևանք։
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը գոհ է եղել նաև ԶԼՄ-ների՝ մինչ ընտրություններն իրականացրած աշխատանքից։
ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության մյուս ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ-ում ԱԺ ընտրությունները անցել են առանց լարվածության և ճնշումների։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը