Կաթողիկոսը մեկնել է Արցախ
Արցախ
Մայր Աթոռի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու Շուշիի ազատագրման 20-ամյակին և Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին:
Վեհափառ Հայրապետի շքախմբի մեջ են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան