Իսրայելի Քնեսեթը կլուծարվի և կանցկացվեն արտահերթ ընտրություններ
Աշխարհ
Իսրայելի կառավարությունը համաձայնել է Քնեսեթի 19–րդ գումարման արտահերթ ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 4–ին։
Այսօր կառավարության նիստում վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Քնեսեթի արտահերթ ընտրությունների անցկացման իր առաջարկի նպատակը երկրում քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունություն մտցնելն է, հաղորդում է MIGnews.com–ը։
Նեթանյահուն ասել է, որ ներկա կառավարությունը վերջին 10-15 տարիների ամենաարդյունավետ աշխատող կառավարությունն է, սակայն ներկայիս կառավարության գործունեության վերջին 4 տարիներն անկայունույթուն են ստեղծել երկրի ներքին և արտաքին քաղաքականությունում։
Վերջինս դրա վերացումը տեսնում է Քնեսեթի արտահերթ ընտրությունների անցկացման մեջ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ