Անհրաժեշտ հոգեբանական օժանդակություն է ցուցաբերվել դրա կարիքը ունեցող 124 մարդու
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ աշխատանքի արդյունքում անհրաժեշտ հոգեբանական օժանդակություն է ցուցաբերվել բոլոր կարիքն ունեցողներին, որոնց թիվը մայիսի 7-ի դրությամբ կազմել է 124:
Հոգեբուժական բժշկական կենտրոն
ԵՊԲՀ հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոններ
Սթրես կենտրոն
«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոն
«Այգ» հոգեբանական աջակցության կենտրոն:
Հոգեբանական օգնությունն ընդգրկված չէ պետական պատվերի շրջանակներում, սակայն տուժածներին այն ցուցաբերվում է անվճար:
«Ինթրա» կենտրոնի կողմից պատրաստակամություն է հայտնվել ստացիոնարից դուրս գրվելուց հետո էլ մայիսի 4-ի միջադեպից տուժածներին անվճար հոգեբանական խորհրդատվություն ապահովելու հարցում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը