Ցուցահանդես` նվիրված Մ. Արուտչյանի ծննդյան 115 և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին
Գիտություն և Մշակույթ
Ս. թ. մայիսի 8-ին՝ ժամը 14.30-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ, Չարենցի մեծ բարեկամ, տարեկից, ծնունդով Շուշեցի Միքայել Արուտչյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նվիրվում է Մ. Արուտչյանի ծննդյան 115 և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին: Ցուցադրությունում կներկայացվեն նկարչի' 20-րդ դարի 20-60-ական թթ., թվով 40 գրաֆիկական բարձրարվեստ աշխատանքներ, որոնցից շատերը կցուցադրվեն առաջին անգամ: Ցուցահանդեսը անցկացվում է տուն-թանգարանի տնօրինության ու Արուտչյան գերդաստանի ջանքերով' ներկայացնելով Չարենցի տուն-թանգարանի և նկարչի ընտանեկան հավաքածուները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում