Կալիֆորնիայի նահանգը որուշում է ընդունել ապօրինի ներգաղթողներին տալ պետական կրթաթոշակներ
ԱՄՆ
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս անօրինական ներգաղթողներին ստանալ պետական կրթաթոշակներ Կալիֆորնիայի բուհերում սովորելու համար։ Օրինագծի կողմնակիցները, ովքեր հավատում են «Ամերիկյան երազանք»-ին` գտնում են, որ տնտեսական տեսանկյունից այն հեռանկարային է և շահավետ:
Սակայն օրինագծի մի շարք քննադատներ կարծում են, որ սա կխրախուսի անօրինական ներգաղթը: Այս օրենքի համաձայն տարեկան նախատեսվում է 2500 անօրինական ներգաղթյալի տալ պետական կրթաթոշակ:
Ջերի Բրաունը, ով Դեմոկրատական կուսակցության անդամ է, հայտարարել է, որ սա լավագույն ուսանողներին մեծ հնարավորություն կտա իրենց կյանքը բարելավելու: Հաշվի առնելով ԱՄՆ կառավարության պահանջները՝ այս օրենքը այսուհետ կտարածվի միայն ԱՄՆ` մասնավորապես Կալիֆորնիա նահանգ, ապօրինի ներգաղթողների վրա: Օրենքի ընդդիմախոսները համոզված են, որ առանց ԱՄՆ ներգաղթի մասին օրենքը լուրջ վերանայելու, այն չպետք է ընդունվեր: Նախկին նահանգապետ` հանրապետական Առնոլդ Շվարցենեգերը, հրաժարվել է ստորագրել այս օրինագծի տակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)