Բակո Սահակյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր նախագահին
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն Օլանդ,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր անմիջական ղեկավարությամբ Ֆրանսիայի եղբայրական ժողովուրդը հաջողությամբ կլուծի հանրապետության առջեւ ծառացած խնդիրները եւ կարձանագրի առաջընթաց տնտեսության բոլոր բնագավառներում:
Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Հանրապետության` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հավասարակշռված դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը մեծապես նպաստում է ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության պահպանմանն ու ամրապնդմանը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում հաջողություններ երկրի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան