Դմիտրի Մեդվեդև. «Ռուսաստանում մնացել է երեք դժբախտություն...»
Ռուսաստան
«Ռուսաստանում մնացել է երեք դժբախտություն. ճանապարհներն ու հիմարները՝ գումարած կոռուպցիան»,– երեկ ասել է Դմիտրի Մեդվեդևը։
Պատասխանելով շրջանային լրագրողների այն հարցին, թե ի՞նչն է կրճատվել Ռուսաստանի դժբախտությունների ցուցակից՝ Մեդվեդևը պատասխանել է. «Եթե ասեմ, որ ամեն ինչ փոխվել է, դուք ինձ չեք հավատա։ Ասեմ, որ այս երեք դժբախտությունները մնացել են»։
«Երբ նստում եմ ղեկին, երբեմն ես եմ վարում, երբեմն ուղևորի դերում եմ։ Ես հասկանում եմ, որ մեր ճանապարհային խնդիրը կա. դա նկատելի է անգամ առաջին մետրերից»,– ասել է ՌԴ նախագահը։
«Եթե խոսենք մյուս դժբախտությունից, ապա կնշեմ ևս մեկը, որը բոլորովին պատմական բնույթ ունի»,– ասել է Մեդվեդևը։ Նա ասել է, որ այս խնդիրը Ռուսաստանում առկա է արդեն մի քանի դար, ու, ցավոք՝ այն հաղթահարված չէ։ Մեդվեդևը նաև նշել է, որ ուրախ է, որ ամեն ինչից առաջ հակակոռուպցիոն օրենսդրությունն է ընդունվել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ