Փրկարար ծառայությանը դրոշի հանձնման հանդիսավոր արարողություն
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում մասնակցել է ԼՂՀ փրկարար ծառայությանը դրոշի հանձնման հանդիսավոր արարողությանը:
Սահակյանը կարեւորել է այդ իրադարձությունը՝ այն համարելով յուրատեսակ մի պատգամ, որն իր մեջ կրում է չափազանց մեծ պատասխանատվություն, պարտքի զգացում եւ աշխատանքին անմնացորդ նվիրվածություն: Երկրի ղեկավարը շնորհավորել է կառույցի աշխատակիցներին եւ նշել, որ փրկարար ծառայությունը համարվում է մեր հանրապետության գլխավոր օղակներից մեկը, որի գործառույթները բավականին լայն են եւ պահանջված երկրի ու ժողովրդի համար:
Արարողությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան