Արաբական երկրներում գործազրկությունը հանգեցնում է անկարգությունների. ՄԱԿ
Աշխարհ
Արաբական երկրներում երիտասարդության շրջանում գործազրկության բարձր ցուցանիշները հանգեցնում են խռովությունների և անկարգությունների առաջացմանը։ Այս մասին ասված է Բնակավայրերի մասին ՄԱԿ Ծրագրի զեկույցում, հայտնում է BBC–ն։
Փաստաթղթում ներկայացված տեղեկատվության համաձայն` «արաբական գարունը», որի հիմքում ընկած էին մարդկանց` ավելի շատ ազատություն ունենալու ձգտումները, խաղաղության չբերեցին տարածաշրջանին։ Իրավիճակն ավելի բարդացավ սոցիալական գործոնների պատճառով` առաջացնելով անբավարարվածության և հուսալքվածության զգացումներ։
«Արաբական երկրների կառավարությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները գործազրկության և կենսամակարդակի խնդիրների կարգավորման համար` անկարգությունները դադարեցնելու նպատակով»,– կարծում են ՄԱԿ փորձագետները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ