Արման Սահակյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է իր մրցակից Մարտուն Գրիգորյանին
Հասարակություն
Թիվ 34 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է իր մրցակից Մարտուն Գրիգորյանին տարած հաղթանակի և պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Մարտուն Գրիգորյանին մեծամասնական ընտրակարգով թիվ 34 ընտրատարածքում հաղթելու կապակցությամբ: Ես հարգում եմ գյումրեցիների կատարած ընտրությունը, շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց ձայնն ինձ են տվել, իսկ նորընտիր պատգամավորին մաղթում եմ հաջողություն»,– գրել է Արման Սահակյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը