«Հրապարակ».Ես 5 տարին մեկն եմ ձեզանից. բնակիչները վերախմբագրել են Արկադի Հաբարձումյանի կարգախոսը
Հայկական Մամուլ
Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սպիտակ քաղաքը, Արջուտը, Շիրակամուտը և մի շարք այլ բնակավայրեր, ինչպես նաև Վանաձոր քաղաքի մի քանի թաղամասեր, մեծամասնական թեկնածուներից վերընտրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը: Նա ավելի հայտնի է «Դերժավայի Արկադ» մականունով և մեծահարուստ հայրիկով։ Արկադը «Դերժավա-Ս» ՍՊԸ, «Լաքոստ» ֆիրմային խանութի, «Սլավգրուպի» սեփականատեր Ստանիսլավ Համբարձումյանի որդին է: Վանաձորի Տարոններ թաղամասում և Շիրակամուտում զարմացած են Արկադի Համբարձումյանի հաղթանակով, քանի որ վերջին 5 տարում պատգամավորը գրեթե ոչ մի անգամ չի հայտնվել այստեղ: Արկադի Համբարձումյանի կարգախոսն այս ընտրություններում՝ «Ես մեկն եմ ձեզանից», ժողովուրդը վերախմբագրել է. «Ես 5 տարին մեկն եմ ձեզանից»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ