«Երկիր». «Երկիր»–ը խոստանում է բացառիկ տեսանյութեր ընտրախախտումների մասին
Հայկական Մամուլ
«Երկիր»–ը գրում է, թե այն, որ Աժ ընտրություններն անցան աղաղակող խախտումներով, գաղտնիք չէ, թե դրանց մասնակցող ու չմասնակցող քաղաքական ուժերի, քաղաքացիների և, ընտրությունները արդար անցկացնելու խոստում տվող իշխանության, թե անգամ՝ արտասահմանցի դիտորդների համար, ովքեր այդ ընտրությունները գնահատում են ամենաարդարը:
«Երկիր»–ը նշում է, որ իրենք ունեն բացառիկ տեսանյութեր, թե ինչպես ընտրությանը մասնակից քաղաքացիները չգիտեն ոչ միայն իրենց բնակության հասցեն, անգամ՝ իրենց բնակած շենքը բազմահարկ է, թե առանձնատուն, նմանատիպ բազում խախտումներ և այն էլ՝ մեկ տեղամասում:
Թերթը հավելում է նաև, որ տեսանյութերը կհրապարակեն այսօր՝ yerkir.am կայքում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ