«Ժողովուրդ». Թեկնածուների գովազդային պաստառները դեռ ամեն տեղ կախված են
Հայկական Մամուլ
Պատգամավորության թեկնածուների գովազդային պաստառեերը դեռ կախված են ամեն տեղ, թեև մայիսի 5-ից արգելվում է քարոզչություն իրականացնել: Նույնիսկ այդ պատճառով հայաստանյան մի շարք թերթեր շաբաթ օրը լույս չտեսան՝ գերադասելով լռել:
Արդյո՞ք օրինախախտում չէ, որ թեկնածուների պաստառեերը կախված են մնացել մինչ օրս: «Ժողովուրդ»-ն այս առիթով դիմել է ԿԸՀ, որտեղից պարզաբանել են.
«Դա արգելված է միայն ԶԼՄ-ներին, իսկ պաստառների վերաբերյալ Ընտրական օրենսգրքում նման սահմանափակում կամ կանոնակարգում չկա: Այդպիսի պահանջ չկա, որ պաստառները քվեարկությունից մեկ օր առաջ պետք է հանվեն»:
Թերթը հավելում է. «Էլի օրենքը գործում է միայն լրատվամիջոցների համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ