«Հրապարակ». Նրա ժամանակն անցել է. Վանաձորցիները Վիկտոր Դալլաքյանի մասին
Հայկական Մամուլ
5 տարի առաջ՝ Աժ ընտրությունների ժամանակ, երիտասարդ փաստաբան էդմոն Մարուքյանը պաշտպանում էր Վիկտոր Դալլաքյանի շահերը և հօգուտ նրա ընտրակեղծիքներ էր բացահայտում: Այսօր այդ տարածքից ընտրված պատգամավորը Մարուքյանն է, իսկ Դալլաքյանը, որը 4 անգամ մեծամասնականով պատգամավոր էր ընտրվել, և որի ազգանունն արդեն ասոցացվում էր թիվ 30 ընտրատարածքի հետ, պարտվեց՝ մոտ 2 հազար 500 ձայնով հետ է ընկնել Մարուքյանից: Ընտրություններից առաջ իր «հանրապետականացման» շուրջ հետաքրքրություն ցուցաբերող լրագրողին Վիկտոր Դալլաքյանն ասել էր. «Ինձ զանգահարեք մայիսի 7-ին»: Երեկ մայիսի 7-ն էր, բայց Դալլաքյանը զանգերի մի կերպ էր պատասխանում ու առաջվա «գեղեցկուհի ջանի» փոխարեն կոպտել է թերթի թղթակցին իր հարազատ բարբառով. «Դուք բանուգործ չունե՞ք: Ինձ մեք զանգեք ու հարցեր մեք տվեք»:
Թերթը գրում է, որ հավանաբար, նա ծանր է տանում իր պարտությունը հարազատ քաղաքում: Վանաձորցիների համար Դալլաքյանի հեռանալը նշանակալի իրադարձություն էր: Նրանք Վիկտորին երկար ժամանակ իրենցն էին համարում և հպարտանում նրանով, հատկապես 2007–ից հետո, երբ Դալլաքյանը հաղթեց գլխավոր դատախազի մտերիմ համարվող Վահրամ Բաղդասարյանին: Վանաձորցիներն իրենց ընդդիմադիր և անկախ պատգամավորին Հանրապետականի շարքերում տեսնել չուզեցին:
«Նրա ժամանակն անցել է»,-այսպես է մեկնաբանել տեղացի երիտասարդներից մեկը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ