«Ալ Կաիդայի» կազմակերպած նոր ահաբեկչություն է կանխվել ԱՄՆ–ի օդանավակայանում
ԱՄՆ
ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀՎ) մայիսի 7–ին կանխել է Եմենի «Ալ Կաիդա»-ի մասնաճյուղի կողմից օդանավ պայթեցնելու փորձը, հաղորդում է Associated Press–ը։
Ըստ ԿՀՎ–ի, ահաբեկիչները նախատեսել էին իրենց ծրագիրն իրականացնել մայիսի 2–ին՝ «Ալ Կաիդա»–ի նախկին առաջնորդ Ուսամա բին Լադենին սպանելու մեկ տարին լրանալու օրը։ Մահապարտ ահաբեկիչը նշել է, որ մտադիր է եղել ամերիկյան որևէ ավիաընկերության պատկանող օդանավ նստել և օդում պայթեցնել այն։
Մահապարտ ահաբեկիչը ձերբակալվել է ԿՀՎ–ի կողմից. նրա հետագա ճակատագիրը դեռ հայտնի չէ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)