«Երկիր». ՕԵԿ-ը հետ է պահանջում ընտրակաշառք բաժանած «Մոտոռոլա» հեռախոսներն ու «Հայասիի» 20 տոկոսանոց զեղչի քարտը
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով՝ ՕԵԿ-ը սկսել է հետ պահանջել «Մոտոռոլա» հեռախոսները, որոնք «Հայասիի» 20 տոկոսանոց զեղչի քարտի հետ, որպես ընտրակաշառք, բաժանել էին բնակչությանը: Թերթը նշում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ՕԵԿ-ը հավաքել է 5,49% (82 690) ձայն: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս հպարտանում էր, թե ՕԵԿ-ն ունի 170 հազար անդամ: Ստացվում է կամ 170 հազար անդամ ունեցող կուսակցության մոտ 83 հազարն է միայն ձայն տվել սեփական կուսակցությանը, կամ էլ Արթուր Բաղդասարյանը ստում էր:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ