ԱՄՆ–ը կասկածներ ունի, որ Այման ալ–Զավահիրին թաքնվում է Պակիստանում
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները կասկածներ ունեն, որ եգիպտացի ահաբեկիչ Այման ալ–Զավահիրին, ով «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բին Լադենի սպանությունից հետո համարվում է ահաբեկչական ցանցի առաջնորդներից մեկը, թաքնվում է Պակիստանի տարածքում։ Այս մասին Հնդկաստանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
«Մենք կասկածներ ունենք, որ Բին Լադենի իրավահաջորդ Զավահիրին թաքնվում է Պակիստանում», – հայտարարել է Քլինթոնը։
Վերջինս ընդգծել է, որ ԱՄՆ–ը պահպանում է Իսլամաբադի հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, որը «թույլ է տալիս տալիս հայտնաբերել ահաբեկիչներին, որոնք սպանում են Աֆղանստանում առաքելություն իրականացնող ամերիկացի զինվորներին», – Քլինթոնի խոսքերը մեջբերում է Itar-Tass–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)