Ուկրաինացի հոմոֆոբներն ընդդեմ Էլթոն Ջոնի
Աշխարհ
Վերջին ամիսներին Ուկրաինայի մայրաքաղաքում հյուրընկալվում են արևմտյան «աստղեր», ում այցելությունները նշանավորվում են որևէ սկանդալային պատմությամբ:
Բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնի համերգի օրը ուկրաինացի հոմոֆոբները համերգասրահի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել:
Երաժշտից զզվող մոտ տասնյակ ուկրաինացիներ վիրավորական արտահայտություններով պաստառները ձեռքներին Էլթոն Ջոնին կոչ են արել հեռանալ Կիևից:
Հոմոֆոբները կարծում են, որ միասեռական երգիչն իրավունք չունի մենահամերգով հանդես գալ իրենց երկրում: Չնայած դրան՝ համերգը բավական հաջող է անցել, և երաժիշտը ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից:
Նշենք, որ համերգից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսին Էլթոն Ջոնը ներկայացել է իր զուգընկերոջ՝ Դևիդ Ֆերնիշի ուղեկցությամբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ