Սանտորումը պաշտոնապես հայտարարել է Ռոմնիին աջակցելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական միասնական թեկնածուի մրցապայքարի նախկին մասնակից Ռիք Սանտորումը պաշտոնապես հայտարարել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին աջակցելու մասին, հաղորդում է Reuters–ը։
Սանտորումն իր կողմնակիցներից յուրաքանչյուրին ուղարկած էլեկտրոնային նամակում գրել է, որ թեև իր և Ռոմնիի միջև առկա մի շարք հարցերի շուրջ տարակարծությունների, նա գտնում է, որ Ռոմնին «բավականին տիրապետում է» ԱՄՆ–ի առջև կանգնած տնտեսական հիմնախնդիրներին։
Սանտորումը պետք է միևնույն ժամանակ, նշել է, որ «Բարաք Օբաման հնարավոր է հաղթանակ տանի, ավելացնելով, որ այդ հաղթանակը դյուրին չի տրվի»։
Հիշեցնենք, որ Փենսիլվանիայից ընտրված նախկին սենատոր Ռիք Սանտորումը ԱՄՆ նախագահի հանրապետական մրցապայքարից դուրս գալու մասին պաշտոնապես հայտարարել էր ապրիլի 10–ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)