Թուրքիան աջակցում է տարբեր ահաբեկչական խմբավորումների. Կնյազ Հասանով
Թուրքիա
Թուրքիան 101 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունն այսօր կատարում է քուրդ ժողովրդի նկատմամբ: Հայոց ցեղասպանության հուշահամալիրում «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի քրդական համայնքի ղեկավաÖ € Կնյազ Հասանովը:
«Այսօր Թուրքիան փորձում է ոչնչացնել քուրդ ժողովրդին, կոտորում է կանանց, երեխաներին և ծերերին, ռմբակոծում է բոլոր քաղաքները, որոնք քրդաբնակ են: Եվ մենք եկել ենք այն եզրակացության, որ միջազգային հանրությունն այս ամենի նկատմամբ իր ձայնը բարձրացնում է այնքանով, որքանով դա օգտավետ է իրենց նավթային շահերի համար»,- նշեց նա:
Կնյազ Հասանովը վստահ է, որ ներկայումս Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը Հայոց ցեղասպանության անպատժելիության հետևանք է:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, որպեսզի բռնեն այդ մարդասպան, ցեղասպան կառավարության ձեռքը»,-հավելեց նա: Կնյազ Հասանովը կարծում է, որ Թուրքիան ներկա պահին աջակցում է տարբեր ահաբեկչական խմբավորումների, որոնք վայրագություններ են իրականացնում Սիրիայում և Իրաքում նաև քուրդ ժողովրդի նկատմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)