Ռիկի Մարտինը կամուսնանա տղամարդու հետ
Աշխարհ
Հանրահայտ երգիչ Ռիկի Մարտինը կարծես մտադրվել է օրինականացնել իր զուգընկերոջ հետ ունեցած հարաբերությունները: Վերջերս նա Իսպանիայի քաղաքացիություն է ստացել: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երգիչն այդ քայլին գնացել է, որպեսզի պաշտոնապես ամուսնանա իր ընկերոջ՝ Կառլոս Գոնսալեսի հետ, քանի որ Իսպանիայում թույլատրված է գրանցել միասեռական ամուսնությունները:
Նշենք, որ հայտնի երգիչն ու Կառլոսն արդեն 4 տարի միասին են ապրում։ Նրանք որդեգրել են 3-ամյա զույգ եղբայրների:
Հիշեցնենք, որ բազմահազար կանանց կողմից սիրված Ռիկի Մարտինը միայն անցած տարի է խոստովանել իր կողմնորոշման մասին, ինչը ցնցել էր նրա երկրպագուներից շատերին: Իսկ երգչի ծնողները, ի տարբերություն Ռիկի Մարտինին սիրահարված երկրպագուհիների՝ բավականին մեղմ են ընդունել տղայի խոստովանությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ