92-ամյա ամերիկացի տատիկը ինքնասպանության պարագաներ է վաճառել
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի 92-ամյա բնակիչը նախօրեին հնգամյա պայմանական ազատազրկման է դատապարտել քաղաքացիներին ինքնասպանության պարագաներ վաճառելու համար, հաղորդում է Associated Press–ը։
Վերջինս նման պատիժ ստացել է ոչ թե «անբարոյական» գործունեության, այլ ԱՄՆ հարկային օրենքները խախտելու պատճառով։ Բանն այն է, որ ԱՄՆ օրենսդրությունը չի նախատեսում պատիժ նրանց համար, որոնք որոշել են վերջ տալ կյանքին, և այդ պրակտիկան իրավականորեն չի կարգավորվում։
Նախկին ուսուցիչ 92-ամյա Շառլոտ Հայդորնը առնվազն 1300 պարագա է վաճառել ԱՄՆ-ի և օտարերկրացի հաճախորդներին։ Փաթեթը բաղկացած է եղել խողովակից, հատուկ պլաստիկե տոպրակից և դրանք օգտագործելու մասին տեղեկություններից։ Վաճառքի գինը տատանվել է 40-60 դոլարի սահմաններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)