Արքայազն Ուիլյամը ծառայություն է անցնելու ռազմա-օդային ուժերի կազմում
Աշխարհ
Արգենտինայի իշխանությունները դատապարտել են բրիտանական արքայազն Ուիլյամի մտադրությունը՝ հաջորդ տարի Ֆոլքլենդյան կղզիներ ժամանելը: Արգենտինան պնդում է, որ այդ տարածքները պատկանում են իրեն:
Մինչ այդ նշվում էր, որ արքայազն Ուիլյամը ծառայություն է անցնելու ռազմա-օդային ուժերի կազմում, Ֆոլքլենդյան կղզիներում. 2012 թ.-ի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում նա լինելու է փրկարար ուղղաթիռի օդաչու:
Հիշեցնենք, որ Արգենտինայի և Մեծ Բրիտանիյաի միջև հակամարտությունը Ֆոլքլենդյան կղզիների համար սկսվել է 1982 թ.-ին, ինչի հետևանքով զոհվել է բրիտանացի 250 զինծառայող: Այս մասին հաղորդում է "rosbalt.ru" կայքը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ