Գնանք, գնանք, սովից մեռանք. դիտորդներ
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրում է.
«Ուրեմն, ԱՊՀ դիտորդական խմբի մասին...
Իմ փոսթերին հետևողները կարդացած կլինեն էն «սևամայկա, ծիծակակոշիկ» արարածի մասին, ով Ալեքսանյանի դիտորդ ներկայացավ, հանձնաժողովի դաշնակ նախագահն էլ հաստատեց, հետո ստիպված եղավ իմ պնդմամբ դրան դուրս հրավիրել, որովհետև երկու վստահված անձինք կային արդեն: Դա, ուրեմն, գնաց ինձ սպառնալով, բայց ժամանակ առ ժամանակ հայտնվում էր, ու երբ արձանագրություն կազմեցի՝ նախագահը հրաժարվեց ոչ միայն գրանցամատյանում մուտք անել, այլև առհասարակ ժխտեց կատարվածը՝ ասելով, թե չի էլ ճանաչում դրան՝ չնայած իրենց պաչպռոշտիին:
Ահա, ուրեմն, երբ գիշերը հաշվում էինք թերթիկները, ես, ի տարբերություն մյուս դիտորդների, մեր Նաիրիին խնդրեցի մնալ սեղանի մոտ՝ հետևել թերթիկներին, իսկ ինքս արագ մոտս «խաչեր» էի անում, որ բոլորից շուտ թիվ իմանամ...
Մեկ էլ հայտնվեցին էդ ռուս դիտորդները, ու ես քանի որ արագ-արագ հաշվառում էի, գլուխս էլ չբարձրացրի...Մեկ էլ էս դիտորդը նախագահին թե՝ կարա՞ք թիվ կամ պատկեր տաք։ Սա թե՝ ես թիվ չգիտեմ, մոտեցեք իրան: Սրանք էկան ու թե... կարա՞ք թիվ տաք ՀՀԿ-ի ու Ալեքսանյանի մասով։ Գլուխս բարձրացնեմ ու ինչ տեսնեմ։ Էդ ռուս դիտորդների՝ մեկ տղամարդու և երկու կնոջ հետ՝ լֆոյի շկաֆը...
Կատաղեցի ահավոր, մի կերպ ատամներս սեղմած թուղթը դեմ տվի, նախագահին ասում եմ՝ էլի՞ կասեք, որ չեք ճանաչում։ Ով ա սա, որ տեղամասը փակվել ա, բայց իրավունք ունի էստեղ լինել, էն էլ՝ դիտորդի հետ։
Ու գիտեք ինչ եմ լսում ՀՀԿ հանձնաժողովի անդամից։ Դե զզվացրիք, էլի, ձեր կոնգրեսական պրովոկացիաները ձեզ պահեք... Հլը ես էի պրովոկացիա անում, այսինքն...
Բնականաբար, դադարեց հաշվելու պրոցեսը, ոստիկանը էկավ դուռը բացեց, սրանք գնացին, էդ շկաֆն էլ թե՝ «քեզ մի կոտորի, ջուրն իրա ճամփով գնում ա, դու էլ քոնը կգտնես, տենց չես մնա»... Ու էդ դիտորդներին թե՝ «Գնանք, գնանք, սովից մեռանք»... Ու երեկ լսում եմ սրանց, որ ասում են՝ ընտիր ընտրություններ էին, օրենսգիրքն էլ բարեփոխված ենք նկատում...
Ահա էսպիսի բարեփոխված ընտրություններ...»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը