«ԱՕԿՍ-ի շենքն իմն է». բողոքի ակցիա ընդդեմ շենքի քանդման
Հասարակություն
«Մեր քաղաքը» «ԱՕԿՍ-ի շենքն իմն է» խորագրով քաղաքացիական բողոքի ակցիա է անցկացնում: Այն նախատեսված էր անցկացնել այսօր՝ 13:00-14:30-ին, Աբովյան 3/1 հասցեում ԱՕԿՍ-ի շենքի հարևանությամբ:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Ընտրությունների կարևոր առաքելության ավարտից հետո՝ իշխանությունները շարունակում են քանդել մեր քաղաքը: Բիզնեսի և փողի ցնորհքի ալիքին կարող է զոհ գնալ Աբովյան փողոցում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը, որը երեկ և այսօր, քաղաքական խառը իրադրությունից օգտվելով, կառուցապատողը սկսել է քանդել: Մենք՝ մեր քաղաքի ինքնորոշված քաղաքացիներս, գնում ենք դեպքի վայր՝ քաղաքացիական ստուգայցի: Մեզ հետաքրքրում է ամեն ինչ՝ կապված ԱՕԿՍ-ի շենքի հարևանությամբ սկսված շինարարական աշխատանքների հետ: Քաղաքային իշխանությունները պետք է պատասխան տան պատմամշակութային արժեք ներկայացնող և հաստատված հուշարձան շենքի խարխլմանը նպաստող գաղտագողի, խլուրդա-քանդարարական և էլիտա-նախագծային աշխատանքների թույլտվություն տալու համար»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը