Գվեն Ստեֆանին կստանա 7 մլն դոլար` հաղորդում վարելու դիմաց
ԱՄՆ
Ամերիկացի հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանին կարող է կլորիկ գումար վաստակել, եթե համաձայնվի իրեն առաջարկված պայմաններին և ընդունի ամերիկյան X-Factor հեռուստանախագիծը վարելու առաջարկը:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` հայտնի պրոդյուսեր Սայմոն Քոուելլը ցանկանում է տեսնել երգչուհուն իր հեռուստանախագծում, որովհետև այդ քայլով նա հույս ունի գերազանցել իր մրցակցի` The Voice նախագծի վարկանիշը, որին մասնակցում են Քրիստինա Ագիլերան և Ադամ Լևինը: Ըստ նախնական տվյալների` Ստեֆանիին պատրաստ են վճարել 7 մլն ԱՄՆ դոլար, միայն թե վերջինս համաձայնվի վարել X-Factor-ը:
Հիշեցնենք, որ այս հեռուստանախագծին կմասնակցեն նաև աշխարհահռչակ երգչուհիներ Ջենիֆեր Լոպեսն ու Բրիտնի Սփիրսը` որպես ժյուրիի անդամներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)