Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը Լոնդոնում առանձնատուն են գնել 16 մլն դոլարով
ԱՄՆ
Աշխարհահռչակ հոլիվուդյան զույգն ակտիվորեն նախապատրաստվում է իրենց հարսանեկան արարողությանը: Օրեր առաջ Լոնդոնում զույգը 16 մլն ԱՄՆ դոլարով առանձնատուն է ձեռք բերել: Որոշ բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` հենց այդ առանձնատանն է իր ամառային հանգիստն անցկացրել կինոդերասանների ընտանիքն անցած տարի:
Լոնդոնի այդ թաղամասի առանձնատները նախատեսված են հատուկ հայտնի մարդկանց համար: Առանձնատունն ունի 15-մետրանոց լողավազան, բազմաթիվ սենյակներ` կարմիր ծառից պատրաստված զարդանախշերով, ինչպես նաև հսկայական այգիներ: Նշենք նաև, որ Ջոլիի և Փիթի ընտանիքը կապրի այնպիսի աշխարհահռչակ դերասանների հարևանությամբ, ինչպիսիք են Ջոնի Դեպը, Ջորջ Քլունին և Սանդրա Բալոկը:
Ի դեպ, նրանց նոր հարևանը կարող է դառնալ Փիթի նախկին կինը` դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, որը, ըստ շրջանառվող լուրերի, իր համար բնակարան է փնտրում այդ նույն թաղամասում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)