Սա ընդամենը մի մեծ շուկա էր, որը փորձեցին ներկայացնել ընտրությունների քողի տակ. Գայանե Առուստամյան
Հասարակություն
«Ես չէի ասի, որ ընտրախախտումները հենց կոնկրետ իմ ընտրատարածքում տարբերվել են ֆաշիստական Հանրապետական կուսակցության պլանավորած ընտրախախտումներից: Նույն պատկերն էր», - Լուրեր.com-ի հետ զրույցում խոսելով ԱԺ մայիսվեցյան ընտրությունների և ընտրախախտումների մասին, ասաց թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանը:
«Ցուցակներով շենքի լիազորները մարդկանց տանում էին ընտրության, մարդիկ դուրս էին գալիս ընտրությունից, փողը ստանում էին ու գնում էին իրենց տները: Դա էր խախտումների հիմնական առանցքային ձևը», - ասաց Առուստամյանը:
Նա նշեց նաև, որ իր ձայները «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի օգտին «փոշիացնելու» փորձեր էլ են եղել, որոնք կանխվել են իր վստահված անձանց կողմից: Անդրադառնալով նաև ընտրությունների ընթացքին՝ Գայանե Առուստամյանն ասաց, որ սրանք է՛լ ավելի խայտառակ ընտրություններ էին, քան նախորդները:
«Սա ավելի խայտառակ էր, քան Հայաստանում տեղի ունեցած նախորդ ընտրությունները: Խայտառակ ընտրություններ էին, այսինքն՝ ընտրություն գոյություն չուներ: Սա ընդամենը մի մեծ շուկա էր, որը փորձեցին ներկայացնել ընտրությունների քողի տակ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը