Տեղամասի ներսում եղած խնդիրները երկրորդական են դարձել. Հրանտ Տեր-Աբրահամյան
Հասարակություն
«Նախորդ երկու ընտրութjունների հիմնական միտումն էլ նույնն էր: Ընտրատեղամասում ամեն ինչ անցնում է օրինական, հաշվարկը մաքուր է, իսկ օրինախախտումները կատարվում են ընտրատեղամասերից դուրս, ինչը, սակայն, ավելի դժվար է բռնացնել, քան կոպիտ օրինախախտումները՝ լցոնումները. դրանք բնորոշ էին 2000-ականների սկզբին կամ 90-ականներին», - Լուրեր.com-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին` ասաց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը և կասկածներ հայտնեց, որ այս ընտրություններում ևս կարուսելի դեպքեր են եղել:
«Ենթադրում եմ, որ այս անգամ էլ են կարուսելի դեպքեր եղել, սակայն դրանք հեշտ բռնացվող չեն: Այս ընտրությունների ամենահետաքրքիր նրբերանգը ցնդող թանաքի պատմությունն էր: Իհարկե, որոշ տեղերում ընթացքում այդ հարցը լուծվեց, բայց պարզ չէ՝ քանի հոգի է հասցրել նույն անձնագրով բազմակի քվեարկել», - ասաց Տեր-Աբրահամյանը և հավելեց, որ հետագայում ցանկացած ընդդիմություն, որ Հայաստանում լինի, պետք է մտածի, թե ինչպես կարող է լուծել ընտրատեղամասերից դուրս կատարվող ընտրախախտումների խնդիրը: Ներսում եղած խնդիրները, ըստ Տեր-Աբրահամյանի, երկրորդական են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը