Ստամբուլում մայիսմեկյան ցույցը ցրելու ժամանակ մեկ մարդ մահացել է
Թուրքիա
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մայիսմեկյան ցույցը ոստիկանության կողմից ցրելու ժամանակ նրա մասնակիցներից մեկը մահացել է: 57-ամյա տղամարդը մնացել է ջրանետ ավտոմեքենայի տակ, ինչի հետևանքով տեղում մահացել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Քաղաքային իշխանություններն արգելել են Թաքսիմ հրապարակում ցանկացած ակցիա' հղում կատարելով քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Ստամբուլում աշխատավորների համերաշխության օրվան նվիրված մայիսմեկյան հանրահավքները մշտապես անցկացվել են Թաքսիմ հրապարակում:
Ստամբուլի քաղաքապետը ապրիլի 30-ին հանդես էր եկել ակցիան արգելելու պատճառը բացահայտող հայտարարությամբ, թե Աշխատանքի օրվա տոնակատարության ժամանակ հնարավոր են ահաբեկչական գործողություններ' թույլ տալով ակցիան անցկացնել Բաքըրքյոյ հրապարակում:
Այդուհանդերձ, հարյուրավոր մարդիկ փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը եւ անցնել Թաքսիմ հրապարակ: Քաղաքացիներին ցրելու համար թուրքական ոստիկանությունը ջրանետ մեքենաներ է կիրառել: Ուժայինների հետ բախումների արդյունքում Ստամբուլում մոտ 300 մարդ ձերբակալվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)