Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Որ հասցեներում լույս չի լինի Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը 

Շքեղ կյանքի բանաձևը...

Վերլուծական

Ցավոք, մեր շատ պաշտոնյաներ, զանազան կալիբրի չինովնիկներ ու անգամ որոշ նախարարներ չեն դադարում շարունակ մեզ զարմացնել իրենց՝ շքեղության նկատմամբ ունեցած սիրով, իրենց՝ միայն բարձրաշխարհիկ փափկասուններին հատուկ հակվածություններով:

Չնայած արդեն բավական տևական ժամանակ է, ինչ երկիրը գտնվում է պատերազմական դրության մեջ՝ դրանից՝ երկրի տնտեսության համար բխող ամենավատ հետևանքներով հանդերձ, սակայն պարզվում է՝ ոմանք, նույնիսկ այդ պարագայում, չեն դադարում զարմացնել իրենց՝ բացառապես պետական միջոցների հաշվին կյանքը վայելելու բացառիկ ունակություններով, ինչը, կհաամաձայնեք, որ աղքատության ճիրաններից այդպես էլ ազատվել չկարողացող մեր հասարակության աչքերում չի կարող դատապարտելի չհամարվել:

Մասնավորապես՝ պարզվում է, որ այս անգամ իր՝ շքեղության հանդեպ առանձնակի թուլությամբ որոշել է աչքի ընկնել երկրի արտգործնախարարությունը, որը, Նալբանդյանի գլխավորությամբ, այնպիսի անտեղի ծախսեր է կատարել, որ մարդ պարզապես ապշել կարող է. մարտի 27-30-ը Երևան-Փարիզ-Ժնև-Լոնդոն-Վաշինգտոն մեկ բիզնես դասի համար ԱԳՆ-ն «Ատլանտիս տուր 4+1» ընկերությանը վճարել է 3 մլն 579 հազար 578 դրամ կամ 7300 դոլար: Իսկ նույն չվերթի արդեն էկոնոմ դասի մեկ ավիատոմսի համար վճարվել է մոտ 3 անգամ ավելի քիչ՝ 1 մլն 198 հազար դրամ՝ փաստացի միայն այս 2 ավիատոմսի համար վճարելով մոտ 10 հազար դոլար: Ինչպես կարելի է եզրակացնել, բիզնես դասի տոմսը գնվել է Նալբանդյանի, իսկ էկոնոմ դասինը՝ նրան ուղեկցող ԱԳՆ որևէ պաշտոնյայի համար:

Ավելին՝ բանից պարզվում է, որ ապրիլյան ճիշտ այն օրերին, երբ ղարաբաղաադրբեջանական սահմանին թեժ մարտեր էին ընթանում, Հայաստանի ԱԳՆ-ն զբաղված էր իր նոր տարածքների ներքին հարդարմամբ: Ինչպես կարելի է տեղեկանալ Կառավարության կայքից, ապրիլի 4-ին ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել «Անի դիզայն» ընկերության հետ, որ 8,5 մլն դրամով գնի մոտ 650 մետր վարագույր ու 40 մետր վարագույրի քիվեր:

Հիմա հարց՝ նրանց, ովքեր մասնագիտացած են զենք-զինամթերքի առուծախի գործում. քանի՞ միավոր զենք կարելի կլիներ գնել այն փողերով, որոնք ծախսվել են՝ ոմանց շքեղ քմահաճույքները բավարարելու համար: Չէ՛, իհարկե հեռու ենք այն մտքից, որ այդ գումարներով կարող էինք, ասենք, գերմանական «Լեոպարդ-2» մակնիշի մի քանի հրասայլ գնել Բեռլինից ու դրանցով համալրել հայկական բանակի սպառազինությունների շարքը, բայց որ այդ փողերով հնարավոր կլիներ է՛լ ավելի ամրապնդել թիկունքը, անհերքելի է:

Իրականում, սակայն, այս խնդիրը բացառապես ԱԳՆ-ով կամ Նալբանդյանով չէ, որ սահմանափակվում է. շատ ու շատ նախարարաներ ու անգամ միջին դասի պաշտոնյաներ սիրում են հարկատուներիս միջոցները ծախսել իրենց քմահաճույքների վրա ու մեր հաշվին իրենց զգալ իսկական թագավորներ… Հուսանք զլմ-ների կողմից հաճախ բարձրաձայնվող այս դեպքերը կստիպեն մեր պաշտոոնյաներին գոնե պատերազմական այս օրերին մի փոքր ավելի ժուժկալ գտնվել ու ձեռնպահ մնալ պետական բյուջեի փողերը մսխելուց. հույսը վերջում է մեռնում…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic
Ամենադիտված