Սարկոզին 100 միլիոն դոլար է ստացել Կադաֆիից. Ալեքսանդր Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ֆրանսիայի արդեն նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին 100 միլիոն դոլար է ստացել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիից՝ 2007–ի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախընտրական կամպանիայի համար, հաղորդում է Росбалт–ը։
«Նա 100 միլիոն դոլար է ստացել Կադաֆիից։ Մուամար Կադաֆին անձամբ ինձ է դա ասել՝ Մինսկ կատարած այցի ընթացքում», – ասել է Լուկաշենկոն՝ պատասխանելով Բելառուսի խորհրդարանականների հարցին։
Հիշեցնենք, որ Մուամար Կադաֆիի որդին՝ Սաիֆ ալ–Իսլամը բազմիցս հայտարարել է, որ իր ընտանիքը 50 միլիոն դոլար է տրամադրել Սարկոզիի 2007-ի նախընտրական կամպանիային։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ