Իրանի զինապահեստներից մեկում ուժգին պայթյուն է եղել
Իրան
«Ռոյթերս» լրատվականի հաղորդմամբ՝ Թեհրանի արևմուտքում գտնվող զինապահեստներից մեկում ուժգին պայթյուն է եղել։ Դժբախտ պատահարի արդյունքում մահացել է առնվազն 15 մարդ, վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Պայթյունը տեղի է ունեցել Բինգադեխի՝ իսլամական հեղափոխության պահապանների զորամասում տեղակայված զինապահեստի տարածքում՝ Քարայ քաղաքից ոչ հեռու։ Նախնական տվյալներով՝ զինամթերքը պայթել է դրանց տեղափոխության ընթացքում։ Սկզբում հաղորդվում էր, թե պատահարը տեղի է ունեցել ոչ թե ռազմաբազայում, այլ հեղուկ գազի պահեստում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ