ՀԱԿ-ը դիմելու է Սահմանադրական դատարան՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով (Լրացված)
Հասարակություն
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցների առջև ելույթ ունենալով՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ իրենք դիմելու են ՀՀ Սահմանադրական դատարան՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։
Որպես հիմնավորում Մանուկյանը մատնանշեց՝ 1. վարչական ռեսուրսի օգտագործումը, 2. ցուցակների ուռճացված լինելը, որի դեմ Կոնգրեսը տարատեսակ միջոցներով պայքարել է, 3. ընտրություններին մասնակցած անձանց անունների հրապարակումը, ինչը, ըստ Մանուկյանի, լրիվ օրինական պահանջ է և 4. «Թանաքների պատմությունը», երբ դրոշմակնիքը պետք է անձնագրում մնար12 ժամ, ապա ցնդեր, մինչդեռ ընտրությունների օրը 20 րոպե անց էր ցնդում։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀԱԿ-ը ստացել է ընտրողների ձայների 7.1 տոկոսը և խորհրդարանում ներկայացված կլինի 7 պատգամավորով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը