Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 160 անգամ
Աշխարհ
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 160 անգամ:
Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 850 կրակոց:
Ըստ ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի