Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ՀԱԿ-ի ուժից էր, որ իշխանությունները դիմեցին ընտրակեղծիքների նման մասշտաբի
Հասարակություն
«Առաջին անգամ այդ զեկույցում գրված չեն հայտարարություններ, թե իբր սա առաջընթաց էր նախորդ ընտրությունների նկատմամբ»,- այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդների նախնական եզրակացությանը՝ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Գրված չէ, որ այս ընտրությունները համապատասխանել են համաշխարհային ստանդարտներին, որ տեղի են ունեցել ազատ և արդար ընտրություններ: Ոչ մի նման գնահատական չկա»,- ընդգծեց Զուրաբյանը՝ հավելելով, որ անգամ չեն ասել, որ կեղծիքները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Ըստ Զուրաբյանի՝ սա նշանակում է, որ անգամ եվրոպական դիտորդներն ապշած են ընտրակեղծիքների այն ծավալից, որին ականատես դարձան:
«ՀԱԿ-ի ուժից էր, որ իրենք դիմեցին ընտրակեղծիքների նման մասշտաբի, բայց ինչ էլ արեցին՝ իրենց ամենամեծ սարսափը կատարվել է: Մենք, այնուամենայնիվ, դուրս ենք գալու դեմ դիմաց և նրանց բացատրելու ենք, թե ինչ է նշանակում Հայաստանում հաստատել արդարություն, ազատություն օրինականություն, որի հետևանքով նրանք խորհրդարանից հայտնվելու են ձեզ հայտնի տեղերում: Ողջունենք այս փոքր հաղթանակը և պատրաստվենք նորանոր հաղթանակների»,- եզրափակեց ՀԱԿ համակարգողը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը