Յեմենը տեղեկություններ չունի ԱՄՆ ուղևորվող օդանավի պայթեցման փորձի վերաբերյալ
ԱՄՆ
Յեմենի իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց կառավարությունը տեղեկություններ չունի այն դավադրության մասին, որի շրջանակներում, ԱՄՆ պատասխանատուների կարծիքով, «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման յեմենյան ստորաբաժանումների մասնակիցները փորձել են պայթեցնել ԱՄՆ թռչող օդանավը։ Այսօր այդ մասին է հայտնել Ռեյթեր գործակալությունը։
Նշենք, որ երեկ երեկոյան ամերիկյան ԶԼՄ-ները, հղում կատարելով անանուն աղբյուրների, հայտնել էին, որ ԿՀՎ աշխատակիցների ջանքերով կանխվել է «Ալ-Կաիդա»-ի յեմենյան խմբերի՝ ԱՄՆ ուղևորվող օդանավը պայթեցնելու փորձը։ Նույն ԶԼՄ-ների տվյալներով՝ «Ալ-Կաիդան» մտադրվել էր իրականացնել ահաբեկչությունը խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության տարելիցի օրը՝ մայիսի 2-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)