Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ո՛չ ահաբեկումները, ո՛չ բռնությունները, ո՛չ էլ քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը մեզ չեն կոտրելու. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ հանրահավաքում

Հասարակություն

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ պարտքս եմ համարում խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Հայ Ազգային Կոնգրեսին ու նրա մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին։ Քիչ թե շատ ժողովրդավարական պետությունների համար սովորական այդ քայլը Հայաստանի պարագայում պետք է համարել ոչ միայն քաղաքական համակրանքի, այլեւ քաղաքացիական քաջության դրսեւորում՝ նկատի ունենալով վարչական, ուժային եւ հարկային ահաբեկումների այն ահավոր մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում։
Ես չեմ ուզում խոսել անցած ընտրությունների որակի, համատարած ընտրախախտումների, կրկնաքվեարկությունների, զանգվածային ընտրակաշառքի կամ ընդհանրապես դրանք ընտրություններ կոչելու ծաղրի մասին, որովհետեւ նախ՝ այդ հարցերին հանգամանորեն անդրադարձան նախորդ հռետորները, եւ երկրորդ՝ քանի որ այս անգամ եւս, դժբախտաբար, հաստատվեց իմ այն պնդումը, որ Հայաստանում կայացած ցանկացած հաջորդ ընտրություն ավելի վատ է եղել քան նախորդը, եւ որ յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ, դիտորդների զգոնությունը բթացնելու համար, հանցավոր ռեժիմը հանճարեղ հնարամտությամբ հորինել է ընտրախախտումների նոր անսպասելի մեխանիզմներ։

Եթե հանրապետականները կարծում են, թե արդար հաղթանակ են տարել, թող կարծեն, եթե պնդում են, թե Հայաստանի պատմության լավագույն ընտրություններն են անցկացրել, թող պնդեն, եթե միջազգային դիտորդական առաքելությունները, չնայած իրենց մատնանշած բազմաթիվ թերացումներին, այդ ընտրություններն, ըստ էության, օրինական են համարում, թող համարեն։ Դրանից ո՛չ մեր իշխանությունների որակն է փոխվելու, ո՛չ էլ՝ միջազգային հանրության դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ։

Հայաստանի իշխող վարչախումբը մնալու է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների ու անկիրթների նույն խաժամուժը, իսկ միջազգային հանրությունը, հակառակ իր հավաստիացումներին, ինչպես նախկինում, այսուհետեւ եւս ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները շարունակելու է ստորադասել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության աշխարհաքաղաքական նկատառումներին։ Եւ Սերժ Սարգսյանի գլխավորած հանցավոր վարչախմբին աշխարհը աջակցելու, փայփայելու ու գուրգուրելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրանից չի կորզել նախ՝ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ձեւավորումը, իսկ ապա՝ Լեռնային Ղարաբաղի ձեռքբերած փաստացի անկախությունն ու ազատագրված բոլոր տարածքները։

Այնպես որ, եթե Հանրապետական կուսակցության հաղթանակն իսկապես հաղթանակ է, ապա դա հաղթանակ է ոչ թե իր քաղաքական մրցակիցների, այլ միայնումիայն սեփական ժողովրդի ու երկրի նկատմամբ, քանի որ այդ հաղթանակի շնորհիվ նա անպատիժ կերպով ժողովրդին կեղեքելու եւ երկիրը թալանելու եւս մի քառամյա ժամկետ է ստացել։ Իրենց ձայներն ընտրակաշառքի դիմաց վաճառածները, ընտրական հանձնաժողովների բոլոր գնված անդամները, ժողովրրդի կամքի վրա բռնացած բոլոր մանր ու միջին պաշտոնյաները, ցավոք, դա շուտով իրենց մաշկի վրա են զգալու։ Նրանցից շատերը մինչեւ հաջորդ ընտրությունները մատնվելու են ծայրահեղ աղքատության եւ, սեփական երկրի հետ որեւէ հույս չկապելով, բռնելու են գաղթի ճամփան։
Ամենեւին մտադիր չլինելով աղետ գուշակել ու հուսահատություն սերմանել, չեմ կարող թաքցնել, որ այս ընտրություններից հետո Հայաստանի ապագան ինձ ավելի մռայլ ու անմխիթար է թվում։ Առնվազն անորոշ մի ժամանակ եւս մեր երկրի իրականության վերաբերյալ, առանց հումորի զգացողության, հնարավոր չի լինելու գործածել այնպիսի բնական բառազույգեր, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան եւ ժողովրդավարություն, Հայաստան եւ բարեկեցություն, Հայաստան եւ արդարադատություն, Հայաստան եւ արժանապատվություն, կամ՝ իշխանություն եւ պատասխանատվություն, իշխանություն եւ պարկեշտություն, իշխանություն եւ բարեկրթություն, իշխանություն եւ օրինապաշտություն եւ այլն։

Հայ Ազգային Կոնգրեսի շահած ձայները լավատեսներն ու բարի կամեցողները կարող են համարել հաջողություն, իսկ հոռետեսներն ու չարախնդացողները՝ ձախողում։ Հաջողություն դիտելու պարագայում պատիվը պատկանում է ժողովրդի այն հատվածին ու, առաջին հերթին, այս հրապարակում կանգնածներին, ովքեր իրենց ձայնը տվել են Կոնգրեսին։ Իսկ ձախողում համարելու պարագայում՝ դրա ողջ պատասխանատվությունն, առանց սեթեւեթանքների, վերցնում եմ ինձ վրա, մեծապես գնահատելով Կոնգրեսի ղեկավար մարմինների, տարածքային կառույցների, հազարավոր ակտիվիստների եւ տասնյակ հազարավոր համակիրների տքնաջան աշխատանքը։

Անկախ ընտրությունների արդյունքից ու գնահատականից, Հայ Ազգային Կոնգրեսը, զորացած թեկուզ փոքրիկ խորհրդարանական խմբակցությամբ, շարունակելու է պայքարն իր բոլոր հռչակած նպատակներին հասնելու համար։ Ոչ մի ձախողում, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնելու։ Եթե մեր պայքարին միանան այլ ուժեր, մենք սիրով կընդունենք նրանց։ Եթե չմիանան, ոչ ոքից չենք դժգոհի։ Եթե կլինեն մեզնից ավելի լավ պայքարողներ, մենք կհետեւենք նրանց։ Եթե մնանք մենակ, միեւնույն է, պայքարելու ենք մինչեւ վերջ։ Ո՛չ ահաբեկումները, ո՛չ բռնությունները, ո՛չ էլ քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը մեզ չեն կոտրելու։ Մենք երբեք չենք շեղվել ու այսուհետեւ էլ չենք շեղվելու Սահմանադրության ու օրենքների պահանջներից, որովհետեւ համոզված ենք, որ վերջիվերջո հաղթելու է օրինականությունը։ Վստահեցնում եմ, որ կոնգրեսական պատգամավորներն առավելագույնս օգտագործելու են խորհրդարանական ամբիոնը, եւ շուտով դուք ականատես եք դառնալու իրական պառլամենտարիզմից բխող նրանց բուռն գործունեության։

Քանի որ ես միշտ բաց ու անկեղծ եմ եղել ձեզ հետ, ուստի պարտավոր եմ խոսել նաեւ իմ անձնական ծրագրերի մասին։ Կարծում եմ, բացատրելու կարիք չկա, որ ես իմ պատգամավորական մանդատը վայր եմ դնելու։ Իմ ներկայությունը խորհրդարանում իմաստ կունենար, եթե Հայ Ազգային Կոնգրեսն Ազգային Ժողովում միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին մեծամասնություն կազմեր, կամ էլ՝ եթե Հանրապետական կուսակցությունը կորցներ մեծամասնությունը։ Բացի այդ, քաղաքակիրթ աշխարհում հաստատված ավանդույթի համաձայն, նախկին նախագահներին չի պատշաճում տեղ զբաղեցնել խորհրդարանում։ Պատգամավորական մանդատից հրաժարումը, սակայն, ամենեւին չի նշանակում, որ ես պատրաստվում եմ դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը։ Թեեւ, գուցե անհամեստաբար, ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այսպիսի թշվառ վիճակում։ Ուստի Կոնգրեսի կազմում ես շարունակելու եմ անել ամեն ինչ՝ հայ ժողովրդին քոչարյանա-սերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար։ Եւ պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը եւ որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից։

Հակառակ կյանքի դժվարություններին, հակառակ ձեր դեմ կատարված խայտառակ ապօրինություններին, հակառակ ձեր կրած նվաստացումներին եւ ձեր մարդկային ու ազգային արժանապատվության ամենօրյա ոտնահարմանը, ես ձեզ մաղթում եմ բարձր տրամադրություն եւ սեփական իրավունքներին մինչեւ վերջ տեր կանգնելու երկաթյա կամք։ Ես լիովին հասկանում եմ ձեր զայրույթը անարդար իրականության դեմ, բայց երբեք չէի ցանկանա, որ այդ զայրույթը վերածվեր մաղձի ու չարացածության։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված