Թուրքիայում ոստիկանությունը մահապարտ ահաբեկչի է ձերբակալել
Թուրքիա
Թուրքիայի Քոնյա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է հինգ անձի, ովքեր մեղադրվում են ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ձերբակալվածներից մեկը կին է, ով, ենթադրաբար, պատրաստվում էր դառնալ մահապարտ:
Մահապարտ ահաբեկիչ լինելու կասկածանքով ձերբակալված կինը, ըստ տեղեկությունների, Քրդական բանվորական կուսակցության (PKK) երիտասարդական թևից է և Քոնյա է ժամանել երկու օր առաջ:
Ձերբակալվածները ծրագրավորել են հարձակում իրականացնել ոստիկանության վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)