Թուրք լրագրողի դեմ մահափորձի գործով նոր ձերբակալվածներ կան
Թուրքիա
Թուրք լրագրող Ջան Դյունդարի դեմ իրականցված մահափորձի գործով ձերբակալվել է ևս երկու մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ավելի վաղ ձերբակալվել էր հարձակումն իրականացրած Մուրադ Շ.-ն: Այդպիսով, ընդհանուր ձերբակալվածների թիվը հասել է երեքի:
Cumhurriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին ձերբակալել էին 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետության» ահաբեկիչներին:
Դատարանը մայիսի 6-ին ազատել է վճիռը լրագրողների գործով, որի համաձայն պետության գաղտնի տվյալները պարզելու և հրապարակելու համար Դյունդարը կազատազրկվի 5 տարի 10 ամիս ժամկետով, իսկ Գյուլը' 5 տարի ժամկետով:
Նախքան վճռի արձակումը դատարանի շենքի մոտ անհայտ անձը փորձել է սպանել Դյունդարին' կրակելով նրա վրա: Cumhurriyet–ի լրագրողը կարողացել է խուսափել կրակից, սակայն ոտքից թեթև վիրավորում է ստացել մեկ այլ լրագրող, ով լուսաբանում էր դատական նիստը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)